Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախում ստեղծված իրավիճակի մասին։
«Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է, մենք մշտական կապի մեջ ենք Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, այնուամենայնիվ, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան և դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև ինչ-որ առումով կիսում ենք։
Ինչի մասին է խոսքը, երբ ասում ենք, որ դրական զարգացումների հույասեր կան՝ նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչների մեր հայրենակիցները իրենց տները վերադառնալու իրական հնարավարություն կարող են ստանալ,-նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ պետք է արձանագրել, որ իրավիճակը դինամիկ է և փոփոխական է, տեղեկությունը, որն առկա է այս ժամին, կարող է կես ժամից փոխվել։
«Բայց շատ կարևոր է, որ ամեն պահի մենք ունենանք ճշգրտված տեղեկություն՝ այդ պահի մասին և նաև որոշակի պատկերացումներ՝ դինամիկայի մասին»
Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ։ Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, այս պահին դրանց իրագորոծումը պետք է մեկնարկի։ Կմեկնարկի, թե չէ՝ չեմ կարող ասել, բայց որ կան պայմանավորվածություններ՝ հստակ է»,-նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում