Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր է ապահովել արցախահայերի իրավունքները

Ադրբեջանը հաստատում է Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակիչների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու իր մտադրությունը՝ Ադրբեջանի Սահմանադրությանը և մարդու իրավունքների համապատասխան միջազգային մեխանիզմներին, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար նախատեսված մեխանիզմներին։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում իր ելույթում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, թե էթնիկ հայերը հրավիրված են լինել խաղաղ գոյակցության իրենց  մոդելի մաս։

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը հիշեցնում է, որ բոլոր պետությունները միջազգային իրավունքի համաձայն պարտավոր են չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին, չվնասել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինտեգրելու ջանքերին և հարևան պետությունների տարածքում անջատողականություն չհրահրել։

Ադրբեջանը բաց է կառուցողական շփումների համար բոլոր միջազգային գործընկերների հետ, ովքեր անկեղծորեն շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել