Պարտավո՞ր է անձը կատարել գրավոր ապացույց ներկայացնելու դատարանի կարգադրությունը

Ինչպես գիտենք, այլ անձի մոտ գտնվող գրավոր ապացույցը պահանջելու միջնորդությամբ վարչական դատարանին դիմած կողմը պարտավոր է ներկայացնել այն փաստաթղթի պատճենը, որը պետք է ներկայացնի ապացույցը տիրապետող անձը, իսկ եթե դա հնարավոր չէ, հնարավորինս ճշգրիտ և լրիվ փոխանցել այդ փաստաթղթի բովանդակությունը:

Արդյունքում եթե ապացույցը տիրապետող հակառակ կողմը չի կատարում ապացույցը ներկայացնելու վերաբերյալ վարչական դատարանի կարգադրությունը, ապա միջնորդող կողմի ներկայացրած չվավերացված պատճենը կարող է համարվել հավաստի: Այն դեպքերում, երբ միջնորդող կողմը պատճենը չի ներկայացրել, նրա ցուցմունքում արված պնդումները փաստաթղթի բովանդակության մասին դատարանը կարող է համարել հավաստի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել