Վայրի բնության մեջ երբեմն հանդիպում են բույսերի տեսակներ, որոնք իրենցից ներկայացնում են թմրանյութ կամ իրենց մեջ պարունակում են խիստ ներգործող նյութեր:
Թեև նման բույսեր աճեցնելն արգելված է, բայց և այնպես մարդիկ երբեմն աճեցնում են դրանք և դարձնում բիզնեսի մի տեսակ:
Վերը նշված արարքի համար ՀՀ Քրեական օրենսգիրքի 273 հոդվածը սահմանվում է հետևյալ պատասխանատվությունը.
Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով: