Մարդիկ չեն կարողանում եփել, տաքացնել կամ իրենց գաջեթները լիցքավորել. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի ահաբեկչության պատճառով արդեն 35 ժամ է՝ կենսական նշանակության ենթակառուցվածքի գործունեությունը խաթարվել է՝ ողջ բնակչությանը զրկելով էլեկտրաէներգիայի, ինտերնետի և բջջային կապի հասանելիությունից։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

«Մարդիկ չեն կարողանում եփել, տաքացնել կամ իրենց գաջեթները լիցքավորել՝ միաժամանակ անվտանգության մշտական նկատառումներից ելնելով մնալով սառը նկուղներում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել