«Շուտով մեր հազարավոր քույրերն ու եղբայրներն են միանալու մեզ Արցախից. նրանց պետք է ընդունել ոչ թե խղճահարությամբ, այլ մեծ սիրով ու գուրգուրանքով»․ ուսուցչուհի

Երևանի Գրիգոր Բաղյանի անվան համար 141 հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Արփինե Ղազարյանը կոչով դիմել է ուսուցիչներին․

«Հարգելի՛ գործընկերներ, մի խնդրանք ունեմ ու առաջարկ․

Տեսնում եմ, որ շատերդ պատրաստվել կամ պատրաստվում եք ձեր աշակերտների հետ անկախության ու ազատության մասին խոսել, սիրուն տեքստեր եք գրում, միջոցառումներ եք պատրաստում։

Բայց մի խնդրանք ունեմ ձեզ. այդ ժամանակը եկեք ծախսենք մեր աշակերտներին բացատրելու, որ շուտով մեր հազարավոր քույրերն ու եղբայրներն են միանալու մեզ Արցախից, որ նրանք հայ են, որ եթե անգամ նրանց Ղարաբաղցի կամ արցախցի ասեն, թող այնպես ասեն, ասես գյումրեցու կամ վայոցձորցու մասին կխոսեն, որ նրանց պետք է ընդունել ոչ թե խղճահարությամբ, այլ մեծ սիրով ու գուրգուրանքով, մեծ պատասխանատվությամբ։

Հարգելի՛ գործընկերներ, մարդ մեծացրեք այդ երեխաներին, պատասխանատու, դիմացինին ու ազգակցին հարգող, ազգակցի վիշտը հասկացող ու ապրումակցող քաղաքացիներ դաստիարակեք… հակառակ դեպքում անկախությունն էլ կկորցնենք, ամեն ինչն էլ…

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել