Ո՞ր պաշտոնյաներին և ու՞մ կարող է տրամադրվել հատուկ պետական պահպանություն

Պետական պահպանություն է համարվում պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթը, որն իրականացվում է իրավական, կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների համակցության հիման վրա:

Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ։

Պետական պահպանություն տրամադրվում է՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահին.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին։

Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից։

Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում։ Այդ անձանց պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած իրավասու պետական մարմինը:

Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի, կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել