Իրանցի ուղևորներին պաշտպանելու համար չեղարկվել են բոլոր չվերթները Իրանի և երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է Իրանի պետական ավիացիոն կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշը։
Այս մասին գրում է Irna-ն։
«Այս տարածաշրջանի հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի համաձայն՝ այսօրվանից (սեպտեմբերի 20-ից) մինչև հաջորդ ծանուցումը կչեղարկվեն բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան»,- նշել է պաշտոնյան։