Ըստ բնակության վայրի զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների կամ մյուս պաշտոնատար անձանց կողմից աշխատանքի (սովորելու) ընդունելը` առաջացնում է տուգանքի նշանակում 50 000 ՀՀ դրամի չափով:
Վերը նշված վարչական իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`առաջացնում է տուգանքի նշանակում 100 000 ՀՀ դրամի չափով: