Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։
Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։