«Պոբեդա» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։