Անդրանիկ Թևանյանը՝ կոալիցիա կազմելու մասին

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը, այն պարագայում, երբ տվյալ դեպքում ուժը կիսում է իրենց մոտեցումը ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով կոալիցիա կազմելու հնարավորությանը։

«Ես հայտարարել եմ, որ հրաժարվում եմ պատգամավորի մանդատից ու չեմ գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով, ինձ համար նույնիսկ քաղաքապետ դառնալը խնդիր չէ, քանի որ մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով, որպեսզի ապահովենք ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նա խոսեց նաև Հայկ Մարությանի առաջնորդած քաղաքական թիմի հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին։

«Մենք կարող ենք օգնել, որպեսզի ինքը համապատասխան ձայներ հավաքի․ դա կանենք այն դեպքում, երբ իմանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը»,- ասաց նա՝ նշելով, որ որևէ պաշտոնի չեն հավակնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել