Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 28․46 տոկոսը

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրություններին, 20։00-ին բոլոր՝ 475 տեղամասերը փակվել են, 824․250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 234․553 կամ 28․46 տոկոսը:

Այս մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ այս տվյալները ստացվել են էլեկտրոնային տարբերակով և ճշգրտված արդյունքները կներկայացվեն ընտրության ամփոփմանը։

Աջափնյակ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 83․014, քվեարկության մասնակիցների թիվը՝ 23.229. անձ կամ 27․98 %,

Ավան վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝39.030, մասնակցել է 12.575 անձ կամ 32․22 %,

Արաբկիր վարչական շրջան.  քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 94.537, մասնակցել է 29301 կամ 30.99 %,

Դավթաշեն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 33.484, մասնակցել է 10.709 անձ կամ 31.98 %,

Էրեբունի վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 89.206, մասնակցել  է 21․719 անձ կամ 24.35 %,

Կենտրոն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 94.922, մասնակցել է 28.714 անձ կամ 30․25 %,

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 106.317, քվեարկության մասնակիցների թիվը՝ 27.490 քաղաքացի կամ 25.86 %,

Նոր Նորք վարչական  շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝  97.497, մասնակցել է 28․889  հոգի կամ 29․63 %,

Նորք Մարաշ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 10.667, մասնակցել է 3․3314 անձ կամ  31․07 %,

Նուբարաշեն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 8.065, մասնակցել է 2․250 անձ կամ 27.09 %,

Շենգավիթ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 110.780, մասնակցել է  29.357-ը կամ 26․05 %,

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 56.731, մասնակցել է 17.006-ըը կամ 29.98 %:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել