«Քվեարկել եմ հանուն փոփոխությունների»,-Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ընտրության էր եկել միայնակ:
Քվեախցիկ մտնելու առաջ, մատնահետքի ստուգման ժամանակ Քոչարյանը կատակով հարցրեց հանձնաժողովի անդամին․ «Հետախուզման մեջ չեմ, չէ՞»։
Նա հույս է հայտնել, որ ներկայացված ընդդիմադիր ուժերը լավ արդյունք ցույց կտան․ «Այսքանը»։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը քվեարկում էր Երևանի N 7/2 ընտրատեղամասում։
Մանրամասները՝ տեսանյութում։