Ո՞ր ժամանակահատվածն է հաշվարկվում քաղաքացիական ծառայության ստաժում

Քաղաքացիական ծառայության ստաժը ներառում է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, համապատասխան մարմիններում մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

Քաղաքացիական ծառայության ստաժը չի ներառում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

Քաղաքացիական ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

Քաղաքական, կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու հիմքով` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել