Այս պայմանավորվածությունը կարելի է համար խաղաղության անկյունաքար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ էսկալացիայի մտադրություն չունի։ Այս մասին «Politico Europe» պարբերականի հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանն է, որ սկսել է իր կենտրոնական զորքերի դուրսբերումը դեպի Հայաստանի սահման և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով։ Նման իրավիճակում ցավոք հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը և դրա տարբերակը դուրս բերված զորքերը մշտական տեղակայման վայրեր ետ տանելն է և Հայաստանը պատրաստ է նման քայլի»,-ասաց վարչապետը։

Լրագրողը հարցնում է՝ հիմա կարծու՞մ ես, որ խաղաղությունը մոտ է։

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ բանակցային գործընթացում շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել։

«Եթե փորձենք այդ իրադարձությունների լրջության պիկը արձանագրել, պետք է ասաեմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածություններն են, որ մեր երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ըստ էության այս պայմանավորվածությունը կարելի է համար խաղաղության անկյունաքար։ Բայց խնդիրն այն է, որ ես այդ պայմանավորվածությունը հրապարակային վերահաստատել եմ, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն այդ առումով այդքան էլ պարզ չէ, և այս իրավիճակը գուցե նաև ցույց է տալիս, թե որ կողմն է շահագրգռված տարածաշրջանում ռազմական էսկալացիայի»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել