Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է։
Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության նախարարությունից։