Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, թե որ ընտանիքներին է բաժանվելու Արցախ հասած ռուսական հումանիտար օգնությունը:
«Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․
Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ,
այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ
5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ ավելի ուշ կհաղորդվեն: