Հսկող դատախազի որոշմամբ՝ Արմեն Սմբատյանի նկատմամբ կիրառվել է գրավ խափանման միջոցը՝ 100 մլն դրամի չափով։
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«Ինչպես նաև համակցված այլընտրանքային մեկ այլ խափանման միջոց՝ բացակայելու արգելքը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Մաեստրո Սերգեյ Սմբատյանը։
Օգոստոսի 24-ին հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանի կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ձերբակալվել էին Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: