«Անուններս տենց մնաց, որ սակուրա ենք բերել». Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը այօր՝ սեպտեմբերի 12-ին, հանրահավաք իրականացրեց Արաբկիր վարչական շրջանում։

Նա նշեց, որ իրենք 35 հեկտար անտառ են հիմնել։ 2500 տարբեր տեսակ ծառ են տնկել, իսկ մարդիկ այդքանի մեջ նկատել են ընդամենը 140 սակուրան։

«Ոչ ոք չասաց՝ 35 հեկտար անտառ տնկեցին այս մարդիկ․ 2500 սաղարթախիտ ծառեր բերեցին, ասացին՝ դուք բերել եք սակուրա, վերջ, անուններս այդպես մնաց, որ սակուրա ենք բերել, լավ ենք արել, բերել ենք, որովհետև սակուրան էլ տեղ ունի մեր քաղաքում, շատ քիչ, բայց ունի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել