100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Մաեստրո Սերգեյ Սմբատյանը։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը։
Օգոստոսի 24-ին հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանի կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նշենք նաև, որ եպտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։