Մինչև ո՞ր տարիքը կարող է աշխատել քաղաքացիական ծառայողը

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ` քաղաքացիական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

Քաղաքացիական ծառայողի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համաձայնությունն ստանալու նպատակով` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը միջնորդություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության խորհուրդ` քաղաքացիական ծառայողի` սույն հոդվածի 1-ին կետում նշված առավելագույն տարիքը տարեկանը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:

Քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել