ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 11-ին հրամանագրեր է ստորագրել և դատավորներ նշանակել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի ԲԴԽ-81-Ո-237 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արտուշ ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի ԲԴԽ-81-Ո-239 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել սնանկության դատարանի դատավոր»:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի ԲԴԽ-81-Ո-240 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գուրգեն ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: