«Օմերտա» ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։
Հաղորդման քննարկման արդյունքում առերևույթ պարզ է դարձել, որ «Օմերտա» ՍՊ ընկերությունն իր գործունեության շրջանակում օգտագործում է «փաստաբանական գրասենյակ» արտահայտությունն այն դեպքում, երբ «Օմերտա» ՍՊ ընկերության բաժնեմասերի 95% սեփականատերը և գործադիր տնօրենը փաստաբան չէ։
Հանձնաժողովը «Օմերտա» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայությունը պարզելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 393-Ա որոշմամբ հարուցել է վարույթ։