Վթարային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 12-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Երազգավորս, Բայանդուր գյուղերի, Գյումրի քաղաքի Բորյան, Բուլվարային, Կամոյի, Կնունյանց, Շ.Կուրղինյան, Շիրակացի 61 Ավան, Շիրակացի, Պիոներական, Լալայան, Լիսինյան, Մսի Կոմբինատ, Տեր-Գաբրիելյան, Օզանյան, Ղարսի Խճ., Շահումյան, Մազմանյան, Մ.Մկչտչյան, Ավ.Իսահակյան, Արագած փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել