ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հայաստանի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում նշված է․
Ցնցված ենք Մարոկկոյի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը բազմաթիվ կյանքեր է խլել: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված է գրառման մեջ:
