ՀՀ-ն նոր դեսպաններ ունի Լեհաստանում, Շվեդիայում և Իրաքում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով երեկ նոր դեսպաններ են նշանակվել։

Մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայի Հանրապետությունում և Իսլանդիայի Հանրապետությունում դեսպանի պաշտոնից, և նշանակվել Լեհաստանում ՀՀ դեսպան։

Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից ու նշանակվել Շվեդիայի Թագավորությունում դեսպան։

Իսկ ԱԺ նախկին փոխնախագահ, Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել