Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում շատրվանային ավազանով անտառպուրակ կկառուցվի

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում գտնվող տարածքում շատրվանային ավազանով, կասկադային աստիճանահարթակներով և լանջի ամբողջական ոռոգման ցանցով անտառպուրակ կկառուցվի: Տարածքում նախատեսված կլինեն երեխաների համար զբոսանքի վայր և շների համար առանձնացված զբոսայգի:

Այդ մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել