Ավտոմեքենա է այրվել․ ՆԳՆ ՓԾ

Օգոստոսի 20-ին, ժամը 02։03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:21-ին, մարվել՝ 02:55-ին: Այրվել է ավտոմեքենան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել