Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 18-ին ժամը 12:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1 թաղ. 1/1, 1/2, 1/3-1/4, 2/1, 2/2, 2/3, 3/3 շենքերի ջրամատակարարումը:

Օգոստոսի 18-ին ժամը 09:15-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արալեզ գյուղի ջրամատակարարումը:

Օգոստոսի 18-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-9 փողոցների, 4 փ. 1, 2 նրբանցքների, 7 փ. 1, 2 նրբանցքների, 9 փ. 1 նրբ., Լենինի փողոցի ջրամատակարարումը:

Օգոստոսի 18-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Դարակերտ, Նորաբաց գյուղերի, Երիտասարդական փողոցի, Երիտասարդական 1 փակուղու ջրամատակարարումը:

Օգոստոսի 18-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոստանյան, Նար-Դոս, Շինարարներ, Չարենց, Րաֆֆու, Ա.Խանջյան փողոցների, Նար-դոսի 1, 3 նրբանցքների, Չարենցի նրբ., Րաֆֆու 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը:

Օգոստոսի 18-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Արգել գյուղի ջրամատակարարումը:

Օգոստոսի 18-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի գ.Աշոցք 3-րդ փողոցի ջրամատակարարումը:

Օգոստոսի 18-ին ժամը 12:15-14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Բերդավան գյուղի ջրամատակարարումը:

Օգոստոսի 18-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Լանջային, Մարգարյան, Պռոշյան, Ֆիդայիներ, Տիգրանյան փողոցների, Լանջային փակ., Մարգարյանի 1 նրբանցքի, Քիմիագործների 1, 2 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել