Հորդորում եմ չտարածել տեսանյութը․ ՆԳ փոխնախարար

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին։

«Հարգելի՛ գործընկերներ, քաղաքացիներ,

Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:

Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:

Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել