Բախվել են «Զիլ» մակնիշի բեռնատարը և «Ֆորդ» մակնիշի մարդատարը․ կա տուժած

Օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի կամրջի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից նկատվում է ծուխ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում բախվել են «Զիլ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Կ․) և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Մ․ ծնված 1975 թ․):

Մինչ փրկրարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել