Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չառաջարկել Աղդամի տարբերակը, (Ակնա-խմբ․) որովհետև այն չպետք է դիտարկվի Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։ Այս մասին Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասաց Մալթայի ներկայացուցիչը։
«Մենք ուզում ենք ընդգծել, որ կյանքերի կորստից կարելի է խուսափել, հատկապես հասարակության ամենախոցելի խմբերը, պետք է արդյունավետ կերպով պաշտպանվեն և նրանց բարօրությունը պետք է առաջնահերթ լինի։ Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին հաղթահարել իրավիճակը՝ ապահովելով տարածաշրջանում բնակչության անվտանգությունը և բարօրությունը։ Միայն դիվանագիտությունը և երկխոսությունը կարող են ապահովել դրական հանգուցալուծում։ Մալթան խրախուսում է շատ արագ հանգուցալուծում գտնել հակամարտության համար»,-ասաց նա։