Օգոստոսի 16-ին, ժամը 21:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է տան տանիք:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման բազմաֆունկցիոնալ սրահի ավտոտնակ պահեստներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին: Բաց կրակ չկա:
Իրականացվում են աշխատանքներ՝ հրդեհի վերջնական մարման ուղղությամբ: