Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հելույթով անդես եկավ Ֆրանսիայի ներկայացուցիչը։
«Սահմանափակումները և ամբողջական շրջափակումը միջանցքի, որը կապում է Հայաստանը Ղարաբաղի հետ, ավելի քան 8 ամիս է արդեն մարդասիրական ճգնաժամի է հասել։ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը աշխարհի մնացած մասից, առանց որևէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ իրավիճակը հիմնավորվել և դա հասկասում է միջասզգային և մարդասիրական սկզբունքներին։ Այս իրավիճակը, գումարած գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումները, ջրային պաշարների սպառոմը, այժմ արդեն հասնում է մարդասիրական ճգնաժամի իրավիճակի։ Երաշտի ռիսկը, դեղորայքի կտրուկ անբարարությունը վրահաս է։ Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության ուղեբեռի արգելափակումը, որը Հայաստանի իշխանությունները ուղարկել էին, որպեսզի այս իրավիճակի հետևանքները վերացնեն։ Նույնը վերաբերում է նաև ԿԽՄԿ-ի գործունեությանը խոչընդոտելուն, որը խախտում է միջասզգային իրավունքի սկզբունքները դա անընդունելի է։
Հաշվի առնելով մարդասիրական իրավիճակի ծանրությունը՝ Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի անվերապահորեն և անմիջապես վերականգնվի ապրանքների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը։
Արդարադատության միջազգային դատարանը կարգադրություն է արձակել 2023 թվականի փետրվարին, որով Ադրբեջանը պետք է ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան և անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ 2023 թվականի հուլիսի 6-ին Դատարանը նշել է, որ շատ վտանգավոր է իրավիճակը կողմերի միջև։
Ֆրանսիան այսօր կոչ է անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները։ Ֆրանսիան կշարունակի աջակցել երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասաց նա։