Հանքարդյունաբերությունը պետք է նպաստի ՀՀ տնտեսության դիմակայունությանը

Հանքարդյունաբերությունը պետք է նպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության դիմակայունությանը։ Սա ամրագրված է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը)։

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից է, որն ապահովում է ՀՆԱ-ի, արտահանման, արտաքին ներդրումների, արտարժույթի ներհոսքի, ոլորտի զբաղվածության նշանակալի մասնաբաժին: Հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված մեկ միավոր արդյունքի դիմաց ՀՀ տնտեսությունում ուղղակիորեն ստեղծվում է մեկից բարձր միավոր արդյունք: Տնտեսության այլ ճյուղերի համեմատ հանքարդյունաբերության բազմապատկիչը ողջ աշխարհում ամենաբարձր տեղն է զբաղեցնում՝ գերազանցելով էներգետիկ արդյունաբերության, գյուղատնտեսության, ֆինանսական ծառայությունների, առևտրի, հանրային սննդի ոլորտների բազմապատկիչները: Այս իմաստով ոլորտի վրա արտաքին ազդեցությունները և համաշխարհային ցնցումները (օրինակ` համավարակը) կարող են տնտեսության խաթարման պատճառ դառնալ: Այս ցնցումները մուլտիպլիկատիվ էֆեկտով փոխանցվում են տնտեսության տարբեր ճյուղերին:

Ռազմավարությունը սահմանում է քաղաքականության գործիքակազմը, որը ապահովելու է տնտեսական, սոցիալական, բնապահպանական, ռեսուրսօգտագործման հիմնարար հարցերում ոլորտի դիմակայունությունն ու ցանկացած ցնցում արագ կառավարելու կարողությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել