Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 18:20-21:00-ն կդադարեցվի ք.Աբովյան Սարալանջի, Էլարի, Կոտայքի, Նաիրյան, Երիտասարդական, Գեղարդի, Բարեկամության փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել