Նպաստը` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի համար

Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստ նշանակվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս: Հղիության և ծննդաբերության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով:

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել