Մարդու իրավունքների եվրոպական դատախաղ մրցույթ

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այս տարի Հայաստանում համակարգում է «Մարդու իրավունքների եվրոպական դատախաղ» մրցույթը, որը կազմակերպում է Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիան (ELSA) Եվրոպայի խորհրդի հետ համատեղ:

ԵԻՈՒԱ-ն ցանկանում է ուսանողներին հնարավորություն ընձեռել խորացնելու իրենց գիտելիքներն իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև պրակտիկ հմտություններ ձեռք բերել լսարանից դուրս, միջազգային միջավայրում: Նման դատախաղի մասնակցությունը կօգնի ուսանողներին իրենց մասնագիտական բնութագիրը կերտել դեռևս ուսանողական տարիներից։

Մրցույթը նմանակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու ընթացակարգը: Թիմերը ուսումնասիրելու են մտացածին դատական գործ և ներկայացնելու են ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմի գրավոր հայցադիմումներ։

Առաջին՝ գրավոր փուլում, թիմերը կգնահատվեն իրենց գրավոր հայցադիմումների հիման վրա։ Գրավոր հայցադիմումները գնահատվելու են Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիայի կողմից: 16 լավագույն թիմեր կմրցեն եվրոպական եզրափակիչ փուլում, որն անցկացվելու է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Մրցույթին մասնակցելով,ուսանողները ձեռք կբերեն պրակտիկ փորձ, որը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ելույթ ունենալուն։ Հաղթող թիմը կարժանանա Եվրոպայի խորհրդի հատուկ մրցանակին՝ձեռք բերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեկամսյա դասընթացի մասնակցության իրավունք:

Թիմերի կազմում պետք է լինեն 2 – 4 անդամներ, որոնք հանդիսանում են տվյալ համալսարանի կամ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ և ստանալու են իրավաբանի մասնագիտության համապատասխան վկայական։ Յուրաքանչյուր համալսարանիցկարող է մասնակցել միայն մեկ թիմ:

Թիմերի գրանցման վերջնաժամկետը 2013 թվականի հոկտեմբերի 31-ն է։

Գրավոր հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է:

Այլ հարցերի դեպքում, կարող եք դիմել «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (հասցե՝ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2, հեռ՝ 010 540199, 010 568788, էլ.փոստ՝ [email protected]`«European Human Rights Moot Court Competition» վերնագրով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել