Երեկ, օգոստոսի 8-ին Կառավարության դիմաց ցույցի դուրս եկած «Խաչակիրներ» միության անդամները երեկ գիշերն այցելել են Եռաբլուր, այնուհետև շարժվել դեպքի Կոռնիձոր․ «Մենք տղերքին բան ունենք խոսք տված, որը չեն կարողանում անենք»։
Միության ղեկավար Սարգիս Պողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հորդորել է չթուլանալ և միանալ նրանց։ Այնուհետև միության անդամների կողմից տեսանյութեր հրապարակվեցին համացանցում այն մասին, որ ոստիկանները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս առաջ շարժվել։ Ըստ տեղեկությունների՝ «Խաչակիրներ»-ի ջոկատը հասել է Կոռնիձորի այն հատվածը, որտեղ հուլիսի 26-ից սպասում են Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնության բեռնատարեր։
«Մեր ճանապարհը փակում են, չեն թողնում գնանք էդ սնունդը հանձնենք (արցախցիներին-խմբ․)։ Ով հայա, ով կռվելա՝ միացե՛ք։ Վախտնա»,-նշում է խաչակիրներից մեկը։