Ասկերանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վերջին մեկ օրվա ընթացքում Ասկերանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել