Հայաստանը գնահատում է ԵՄ քաղաքացիների թիրախային ձայնը, որն ավելի ուժեղացավ Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման խախտման արդյունքում: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը»,- նշել է ԱԳՆ խոսնակը՝ տեղադրելով եվրոպական տարբեր կառույցների հայտարարություններից հատվածներ։