ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին խոսելիս Միլլերը նշել է․ «Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ չեմ ուզում նշել․ դա մասնավոր դիվանագիտական խոսակցություն էր: Միայն կասեմ, որ մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր ունենալ այս հարցում, ինչպես այլ հարցերում»։