ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է գործընկերոջը բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ` մաղթելով հաջողություններ:
Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: