Եթե պարտավորությունը խախտվել է երկու կողմերի մեղքով…

Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

Որպես կանոն, պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները:

Սակայն հնարավոր է, որ պարտավորության խախտման հարցում պարտավորության երկու կողմն էլ ունենան մեղքի իրենց բաժինը:

Եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը:

Դատարանն իրավունք ունի նաև նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, եթե պարտատերը դիտավորյալ կամ անզգույշ նպաստել է պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել դրանց նվազեցման համար:

Այս կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքերում, երբ պարտապանը, անկախ իր մեղքից, օրենքի կամ պայմանագրի ուժով պատասխանատվություն է կրում պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել