Հայցային վաղեմության ժամկետի(իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածի) ընթացքըկասեցվում է, եթե`
1) հայցի ներկայացմանը արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ).
2) հայցվորը կամ պատասխանողը գտնվում է ռազմական դրության փոխադրված զինված ուժերի կազմում.
3) օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմիցսահմանվել է պարտավորությունների կատարման հետաձգում (մորատորիում).
4) անգործունակ անձն օրինական ներկայացուցիչ չունի.
5) կասեցվել է համապատասխան հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի գործողությունը.
6) ներկայացվել է վճարման կարգադրությունը` այն դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը:
Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հայցերով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում էնաև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու մասին համապատասխան մարմնին քաղաքացու դիմելու կապակցությամբ` մինչև կենսաթոշակ կամնպաստ նշանակելը կամ դրա նշանակումը մերժելը:
Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է միայն այն դեպքում, երբ վերը նշված հանգամանքները ծագել են կամշարունակել են գոյություն ունենալ վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվակամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:
Վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը դադարելու օրվանից շարունակվում է ժամկետի ընթացքը: Ժամկետիմնացած մասը երկարաձգվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից մինչևվաղեմության ժամկետը: