«ՀՀ-ում ջրի ճգնաժամը ահագնանում է․ ջուրը չի կառավարվում»․ Նիկոլ Փաշինյան

Բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է, և պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում ջրի ճգնաժամը ահագնանում է նաև ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ և ջրի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքով:

Եթե մենք շրջենք մարզերով, մեծ անակնկալի կգանք, թե ջրի պրոբլեմն ինչ մեծ ծավալների է: Մենք ոչ մեկս չենք պատկերացնում, թե ջրի խնդիրը ՀՀ-ում ինչ ծավալի է: Վերջերս Գեղարքունիքի մարզում ականատես եղա նրան, որ ՀՀ-ի ամենամեծ գյուղերից մեկն ուներ ոռոգման ու խմելու ջրի խնդիր, սակայն ես ճանապարհներին տեսա մի քանի աղբյուր՝ մեծ խողովակներով, որտեղ ջուրն ուղղակի հոսում էր:

Այստեղ գուցե ինչ-որ պատճառահետևանքային կապ կա: Մի կողմից մարդիկ ջուր չունեն խմելու, մյուս կողմից տեսնում ենք խողովակներ, որտեղից ջուրը 24 ժամ հոսում է, ու ոչ մեկ չի ասում՝ այս ջուրն ում հաշվին է հոսում: Սա համատարած խնդիր է։ Եկեք խոստովանենք` այսօր Հայաստանում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»,-ասել է նա։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել