Երեկ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող պայմանների կապակցությամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», – գրել է Բլինքենը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022–ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։