Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում․ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի։

Այս մասին նա հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Սիրելի´ հայրենակիցներ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Աստված պահապան Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել