Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է հասարակական կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
Պետությունը հասարակական կազմակերպություններին օգնություն և աջակցություն է ցուցաբերում օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով:
Հասարակական կազմակերպություններն իրենց կամ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ կարող են պայմանագրային կամ փոխադարձ համաձայնության այլ ձևերով ամբողջությամբ իրականացնել կամ մասնակցել պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական և այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրերի, այլ միջոցառումների:
Արգելվում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը կազմակերպության գործունեությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: